Ավստրալացի գիտնականները պարզել են, որ շաֆրան համեմունքի էքստրակտը բարերար ազդեցություն է ունենում մարդու մենթալ առողջական վիճակի վրա։ Համաձայն հաղորդման, գիտափորձին մասնակցել է 50-70 տարեկան 86 կին, ովքեր գանգատներ են ունեցել անքնությունից, տրամադրության անկումներից, ճնշված հոգեվիճակներից եւ այլն։ Նրանք գիտափորձի ընթացքում սննդակարգի կազմում օրական ընդունել են 28 մգ շաֆրանի էքստրակտ՝ 12 շաբաթ շարունակ։
Արդյունքում, գիտափորձին մասնակից կանայք հայտարարել են, որ իրենց մոտ կա մենթալ առողջական վիճակի հետ կապված դրական տեղաշարժ։ Նվազել է դեպրեսիան, մի փոքր բարձրացել է ինքնագնահատականը, բավականին կարգավորվել է քնի ռեժիմը։ Մասնագետները նշել են, որ շաֆրանը, փաստորեն ունի այնպիսի օգտակար հատկանիշներ, որոնք համադրելի են անտիդեպրեսանտների հետ եւ կարող է պայքարել նաեւ անքնության դեմ։