Միջազգային

Օդեսայի մոտ ադրբեջանցիներով նավ է հարձակման ենթարկվել

Օդեսայի մոտ ադրբեջանցիներով նավ է հարձակման ենթարկվել

Թուրքական Okean Maritime ընկերությանը պատկանող «Atlas Bey» քաղաքացիական առևտրային նավը Օդեսայի ափերի մոտ անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել։ Այս մասին, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ «Նավում գտնվել է Ադրբեջանի 11 քաղաքացի։

Ըստ առկա տեղեկությունների, նավի կապիտանից բացի, որը Ադրբեջանի քաղաքացի է, անձնակազմի մնացած անդամներիը ափ են դուրս բերվել Օդեսայում։ Նրանց վիճակը գնահատվում է բավարար։ Ներկայումս աշխատանքներ են տարվում նավի կապիտանին գտնելու համար։ Ուկրաինայում Ադրբեջանի դեսպանատունը մշտական ​​կապի մեջ է համապատասխան մարմինների հետ և ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ՝ Ադրբեջանի քաղաքացիներին հյուպատոսական օգնություն ցուցաբերելու համար», - ասվում է Արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image