Միջազգային

Նախկին փոխնախարարի սպանության հետքերով

Նախկին փոխնախարարի սպանության հետքերով

Լոնդոնի ոստիկանության հակաահաբեկչական հարցերով ստորաբաժանման աշխատակիցները, որոնք հետաքննում են հանցագործությունը, հայտարարել են, որ Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի նախկին պատգամավոր Էն Վիդեկոմբի սպանությունը «նպատակային հարձակում» էր, հաղորդում է Deutsche Welle-ն։

Ձերբակալված 28-ամյա տղամարդը կասկածվում է սպանության և ահաբեկչության մեջ, երեքշաբթի՝ հուլիսի 14-ին, հայտարարել է տվյալ բաժանմունքի պետ Լոուրենս Թեյլորը։

«Times»-ը նախկինում հաղորդել էր, որ ոստիկանությունը հետաքննության ընթացքում բացահայտել է նյութեր, որոնք վկայում են քաղաքական դրդապատճառի մասին։ Ոստիկանությունը նաև հետաքննում է, թե արդյոք կասկածյալը պլանավորել է հարձակումներ այլ քաղաքական գործիչների դեմ, և արդյո՞ք օտարերկրյա կառավարությունները կարող էին ներգրավված լինել Վիդեկոմբի սպանության մեջ։ Սպանության մեջ կասկածվող 28-ամյա բրիտանացի քաղաքացի ձերբակալվել է շաբաթ առավոտյան և երկուշաբթի օրը կրկին ձերբակալվել՝ ահաբեկչական հարձակում կատարելու, նախապատրաստելու կամ հրահրելու կասկածանքով։ 78-ամյա գործչի մարմինը հայտնաբերվել է հուլիսի 9-ին Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Հեյթոր Վեյլի նրա տանը, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները միջադեպի մասին հայտնել են հուլիսի 10-ին: Հաջորդ օրը Հարավային Յորքշիրում 28-ամյա բրիտանացի տղամարդ է ձերբակալվել սպանության կասկածանքով:

Անն Վիդեկոմբը 1987-ից 2010 թվականներին եղել է Համայնքների պալատի պահպանողական պատգամավոր և հայտնի է դարձել կանանց աբորտի իրավունքը քննադատելու և ԼԳԲՏ իրավունքների ընդլայնման համար: Նա Մեծ Բրիտանիայում մահապատժի վերադարձի կողմնակից էր: 1990-ից 1997 թվականներին Վիդեկոմբը տարբեր պաշտոններ է զբաղեցրել Ջոն Մեյջորի կառավարությունում, այդ թվում՝ սոցիալական ապահովության փոխնախարար, զբաղվածության փոխնախարար և ներքին գործերի փոխնախարար։ 2023 թվականից նա եղել է բրիտանացի աջակողմյան պոպուլիստ Նայջել Ֆարաջի կողմից հիմնադրված «Reform UK» կուսակցության խոսնակը։ Նա հայտնի է իր հակամիգրանտային հռետորաբանությամբ։

Լրահոս

Ամենաընթերցված

Մնում է, որ հրաշք պատահի

Մնում է, որ հրաշք պատահի

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել։ 2025 թվականին հանրապետությունում գրանցվե...

×
Gallery Image