Միջազգային

Փաշինյանը խոստացել էր «գործել»․ Reuters-ը՝ Ծառուկյանի կալանավորման մասին

Փաշինյանը խոստացել էր «գործել»․ Reuters-ը՝ Ծառուկյանի կալանավորման մասին

Հայկական ընդդիմադիր կուսակցության առաջնորդը երեքշաբթի օրը երկու ամսով նկալանավորվեց, գրում է Reuters-ը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի կալանավորմանը․

«Անցյալ ամիս վերընտրվելուց հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր գործել այն բանի դեմ, ինչը նա անվանել է «եռագլուխ պատերազմի լրտեսական կուսակցություն»՝ նկատի առնելով երեք հիմնական ընդդիմադիր ուժերը՝ «Հզոր Հայաստան», «Հայաստան» դաշինք և Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»։

Երկուշաբթի օրը քննիչները խուզարկել են Ծառուկյանի տունը և մոտ 70 այլ հասցեներ, որոնք կապված են նրա և նրա բիզնեսի հետ, որոնց թվում են՝ կոնյակի գործարան, ցեմենտի գործարան և մարզական համալիր»։

Reuters-ի հրապարակման մեջ հիշեցվում է․ «Ծառուկյանի փաստաբանները հայտարարել են, որ կբողոքարկեն ցանկացած դատավճիռ։

Ութ ընդդիմադիր ուժեր, որոնք պնդել էին, որ անցյալ ամսվա ընտրությունները կեղծվել են, դատապարտել են Ծառուկյանի կալանավորումը՝ դա համարելով քաղաքական դրդապատճառներով պայմանավորված»։

Հիշեցրել են նաև, որ ԿԸՀ-ն մերժել է ընդդիմության միջնորդությունը՝ չեղյալ համարելու ընտրությունների արդյունքները։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image