Հասարակություն

Խցանումներից զզված, ծառազուրկ փողոցներում արևից այրվող երևանցին սա՞ էր սպասում

Խցանումներից զզված, ծառազուրկ փողոցներում արևից այրվող երևանցին սա՞ էր սպասում

Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը անդրադարձել է քաղաքային կառավարման ներկայիս մթնոլորտին և վերջին նիստերից մեկում տեղի ունեցած զարգացումներին։

Նրա խոսքով՝ ավագանու անդամ դառնալու հիմնական նպատակը եղել է քաղաքի զարգացմանը նպաստելը՝ սեփական ոլորտում մասնագիտական, հիմնավորված և արդյունավետ բարեփոխումներ իրականացնելու միջոցով։

«Երեկ նայում էի դահլիճում կատարվողին և մտածում՝ ինչպես հասանք այս կետին։ Տրանսպորտին վերաբերող ելույթների բաժնում ավագանու անդամը խորհուրդ է տալիս ԱԺ ընտրված ընդդիմությանը մանդատ չվերցնել, որ «բոքսի տանձիկ» չդառնան, մյուս նորընտիր պատգամավորը հեգնում է, թե «ավտոբուսի ծխից ու փոշո՞ւց եք խոսում» ընտրակաշառք բաժանողներ, ջրով շիշը նետում դահլիճ, քաղաքապետը սպառնում է «կաշիները քերթել: Սա՞ էր սպասում խցանումներից զզված, ծառազուրկ փողոցներում արևից այրվող և փոշուց շնչահեղձ լինող երևանցին:
Լավ, վերջը ո՞րն է»,- նշել է նա:


Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image