Միջազգային

Մինչ Երևանը ստում է, Բաքուն ակտիվացրել է ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցնելու թեզը

Մինչ Երևանը ստում է, Բաքուն ակտիվացրել է ադրբեջանցիների՝ ՀՀ-ում բնակեցնելու թեզը

«Արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հողեր վերադառնալու հարցն արդեն իսկ առաջ է մղվում իրավական հարթության մեջ և արտացոլվում է միջազգային ֆորումներում տարածված և ընդունված փաստաթղթերում»։ Report-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ հարցազրույցում հայտարարել է Միլլի Մեջլիսի պատգամավոր Ռիզվան Նաբիևը՝ «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան. Պատմական արդարության և մարդու իրավունքների վերականգնում» միջոցառման ժամանակ։

Նրա խոսքով՝ այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների իրենց պատմական հողեր (նկատի են առնում Հայաստանի տարածքը-խմբ․) վերադառնալու հարցը վաղուց քննարկվում է հիմնականում մարդասիրական տեսանկյունից․ «Բազմաթիվ փաստաթղթեր արդեն ուղարկվել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և Գլխավոր ասամբլեային, և համապատասխան փաստաթղթեր են ընդունվել նաև խորհրդարանական դիվանագիտության, Չմիավորման շարժման և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում»։

Այսպես կոչված «Արևմտյան ադրբեջանցիների համայնքի նախագահ», Միլի Մեջլիսի պատգամավոր Ազիզ Ալեքբերլին իր հերթին հայտարարել է, թե այսպես կոչված « «Արևմտյան ադրբեջանցիների իրենց հայրենի հողեր վերադարձի» հարցը պետք է դառնա Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացի շրջանակում քննարկումների մաս, քանի որ առանց այդ իրավունքի վերականգնման տարածաշրջանում ամուր և կայուն խաղաղության մասին խոսելը դժվար կլինի»։

Ուշագրավ է, որ այս հայտարարություններն արվում են այն ֆոնին, երբ փաշինյանական ռեժիմը համառորեն հերքում է Բաքվի՝ այդ սպառնալիքները, իսկ այն շրջանառող հայկական շրջանակներին մեղադրում մանիպուլյացիայի մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image