«My Viva»-ն վճարումներ կատարելու, ծառայությունները կառավարելու և ինքնասպասարկման հուսալի միջոց է բոլորի համար՝ «մեկ պատուհան» սկզբունքով։ Հավելվածի միջոցով ծառայություններից օգտվելը հեշտ է և արագ․ մի քանի հպումով օգտատերը ստանում է ծառայությունների ու վճարումների ամբողջական կառավարում՝ առանց ժամանակ կորցնելու։
Վճարումների և սակագնային պլան փոխելու համար սպասարկման կենտրոն այցելելու, հերթ կանգնելու փոխարեն` «My Viva» հավելվածի միջոցով բոլոր գործողությունները կարելի է կատարել վայրկյանների ընթացքում՝ անմիջապես բջջային հեռախոսից։ Սա զգալիորեն խնայում է ժամանակը և ծառայությունների կառավարումը դարձնում արագ ու հարմար։ Ցանկության դեպքում նաև հնարավոր է վճարումներ կատարել ընտանիքի անդամների համար։
«My Viva»-ն հնարավորություն է տալիս պլանավորելու վճարումները և սահմանելու դրանց ավտոմատ իրականացումը։ Կատարված գործարքներն արտացոլվում են անմիջապես, իսկ վճարումների պատմությունն ու էլեկտրոնային հաշիվները հասանելի են ներբեռնման համար: Հավելվածին կցվող բանկային քարտերի տվյալները պահպանվում են ArCa վճարային համակարգում՝ ապահովելով գործարքների անվտանգությունը։
««My Viva» հավելվածը ստեղծվել է մեր բաժանորդների հարմարության համար՝ հիմք ընդունելով նրանց օգտագործման վարքագիծն ու նախասիրությունները: Թվային աշխարհի արագընթաց զարգացման պայմաններում առավել քան երբևէ կարևոր է ունենալ վստահելի հավելված, որն ապահովում է ծառայությունների կենտրոնացված կառավարում, ծախսերի արդյունավետ վերահսկում և վճարումների իրականացում՝ պարզ, ինտուիտիվ և հարմար ինտերֆեյսում։ Մեր բաժանորդները կարող են կցել բանկային քարտ, կատարել վճարումներ ինչպես իրենց, այնպես էլ մտերիմների համար, ինչպես նաև ակտիվացնել ավտովճարման տարբերակը: Հպարտությամբ կարող ենք նշել, որ «My Viva» հավելվածը մեծ պահանջարկ է վայելում», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Հարմար ինտերֆեյսի և լայն հնարավորությունների շնորհիվ «My Viva»-ն թույլ է տալիս հեշտությամբ՝
• հետևել օգտագործմանը և վերահսկել ծախսերը
• իրական ժամանակում ստուգել հաշվեկշիռը, տրաֆիկի օգտագործումը և զանգերի պատմությունը
• արգելափակել զանգերը թաքնված համարներից
• լիցքավորել կանխավճարային հաշիվը
• դիտել հաշիվ-ապրանքագրերը և արագ ու անվտանգ վճարել հետվճարային ծառայությունների համար
• կարգավորել ավտոմատ վճարումները՝ կցված բանկային քարտի միջոցով լիցքավորելու և ծառայությունների համար վճարելու համար
• ակտիվացնել, փոփոխել կամ կարգավորել սակագնային պլանը
• կառավարել խոսելաժամանակի մնացորդը ու ինտերնետ փաթեթները և հեշտությամբ միացնել հավելյալ փաթեթներ
• ակտիվացնել ռոումինգը և օգտագործել «VOYAGE» փաթեթները ավելի քան 80 երկրում
• օգտվել Viva-ի թվային գործընկերների «Yandex Plus», «ИВИ», «Kinodaran» բացառիկ առաջարկներից
• փոխարկել բոնուսային միավորները նվերների
• արագ գտնել Viva-ի մոտակա սպասարկման կենտրոնը
• ստանալ աջակցություն՝ մեկ հպումով. գրել չաթ-օգնականին և ստանալ պատասխաններ
• «My Viva» հավելվածից օգտվելիս` ինտերնետի սպառման համար ԳՈՒՄԱՐ ՉԻ ԳԱՆՁՎՈՒՄ:
«My Viva»-ն ներբեռնելու տարբերակներ
• «My Viva»-ն հեռախոսում տեղադրելու, դրանում գրանցվելու և հավելվածից օգտվելու քայլերի հաջորդականությանը կարող եք ծանոթանալ նաև այստեղ
• Սկանավորեք QR կոդը. սպասարկման կենտրոններում փակցված տեղեկատվական թերթիկների վրա հասանելի QR կոդը կօգնի արագ ներբեռնել հավելվածը և ծանոթանալ քայլերին
• «My Viva» հավելվածը կարելի է ներբեռնել Google Play-ից կամ Apple Store-ից