Հասարակություն

«Հրապարակ». 2 տարի խոստանալուց հետո սկսել են վերականգնել

«Հրապարակ». 2 տարի խոստանալուց հետո սկսել են վերականգնել

2024 թ․ մայիսի 27-ի ջրհեղեղը մեծ վնասներ պատճառեց Տավուշի մարզին։ Այն Դիլիջան համայնքի տարածքում 10 տեղ քանդեց Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրերը։ 2025 եւ 2026 թվականներին բազում տեղեկատվական հարցումներ եմ արել Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին, թե ջրհեղեղից քանդված ավտոճանապարհի եզրերը երբ են վերականգնելու:

Մարզպետի աշխատակազմից բազում անգամ հայտնել են, որ մինչեւ տարեվերջ վերականգնելու են։ Սակայն Դիլիջան-Իջեւան Մ4 միջպետական ավտոճանապարհի ջրհեղեղի հետեւանքով վնասված 10 ճանապարհահատվածների վերակառուցման գործն օրերս է սկսվել։ Վերականգնվող տեղամասերը ներառում են նաեւ Թեղուտ եւ Հաղարծին բնակավայրերի որոշակի տարածքներ։ Իրականացվում են հենապատերի կառուցման եւ վերականգնման, որոշ հատվածներում գետի հունի մաքրման, ինչպես նաեւ վնասված ճանապարհահատվածների ասֆալտբետոնե ծածկի վերականգնման աշխատանքներ։ Ծրագիրն իրականացվում է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից, շինարարական աշխատանքներն իրականացնում է «Մոստկոնտրակտ» ՍՊԸ-ն։

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image