Առնվազն քսանութ մարդ է զոհվել Եթովպիայում՝ ավտոբուսի՝ ձորն ընկնելու հետեւանքով։ Դեպքը տեղի է ունեցել Ամխարա շրջանում։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։ Ավտոբուսը ընթանալիս է եղել Դեսե քաղաքից դեպի մայրաքաղաք Ադիդ-Աբեբա։
Հաղորդման մեջ նշվում է, որ Եթովպիայում ողբերգական ավարտով ճանապարհա-տրանսպորտային պատահարները եզակի բնույթ չեն կրում։ Դա կապված է վարորդների պատրաստվածության ցածր մակարդակի, բազմաթիվ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի ոչ բավարար մակարդակի հետ։