Ժամանց

Օգտակա՞ր է, թե՞ ոչ սառույցով սուրճը․ մանրամասնում է մասնագետը

Օգտակա՞ր է, թե՞ ոչ սառույցով սուրճը․ մանրամասնում է մասնագետը

Սառը սուրճը կամ սառույցով սուրճը ամառային այս շոգ եղանակին ավելի հեշտ է ըմպվում, քան տաք սուրճը։ Դրա համար՝ ավելի հեշտ է, որ մարդը շոգ եղանակին փորձելով հովանալ սառը սուրճով, հասնի օրվա կոֆեինի թույլատրելի մակարդակի գերազանցմանը, ինչը կարող է ամենեւին էլ դրական հետեւանքներ չունենալ։ Այս մասին հայտնում է ռուս գիտնական Դմիտրի Կարպենկոն։

Մասնագետը հիշեցրել է, որ մարդու համար թույլատրելի նորման կոֆեինի դեպքում օրական 400 միլիգրամն է։ Ու եթե մարդը սիստոմատիկ կերպով գերազանցում է այդ նորման, ապա առաջանում են կողմնակի էֆեկտներ, ինչպիսիք են սրտխփոցը, սրտի շրջանում որոշակի խնդիրները, արյան ճնշման աճը, տագնապային ապրումները, նյարդային լարվածության աճը, գլխացավերն ու գլխապտույտը, քնի խանգարումը եւ այլն։ Հնարավոր է նաեւ ստամոքսի այրոցներ, որովայնի ցավ եւ այլն։ Մասնագետը հորդորում է ամեն դեպքում պահպանել չափավորությունը եւ անկախ հովանալու ցանկությունից՝ սառը սուրճը չչարաշահել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image