Այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից։Նախնական տվյալներով՝ երեխաները ընկել են գետը։
Վանաձորի Փամբակ գետում որոնվող երկու հարազատ քույրերը՝ 13 և 7 տարեկան, դեռևս չեն հայտնաբերվել։
Երեխաները բռնի տեղահանված արցախցիներ են։
Այս մասին գրել է «Նորություններ Արցախից» ֆեյսբուքյան էջը։
Մեր տեղեկություններով` ընտանիքը շուրջ մեկ տարի առաջ էր տեղափոխվել Վանաձոր։ Ընտանիքում հինգ երեխա կա, իսկ դեպքի պահին մայրը երեխաների հետ է եղել։