Միացյալ Նահանգները մտադիր է կենտրոնանալ Ուկրաինական կարգավորման վրա, քանի որ ավարտել է Իրանի հետ փոխըմբռնման հուշագրի մշակումը, որը միտված էր դադարեցնելու պատերազմական գործողությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ «Յոթնյակի խմբի» գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ ունեցած հանդիպման ժամանակ։
Հիշեցնենք, որ ներկայումս Էվիան-լը-Բենում ընթանում է «Մեծ Յոթնյակի» գագաթնաժողովը։ Նախագահ Թրամփը հաստատել է մտադրությունը, որ Ուկրաինական կարգավորումը մտադիր է քննարկելու «Յոթնյակի» եվրոպացի գործընկերների հետ։ Թրամփը հավելել է, թե հույս ունի, որ հնարավոր կլինի նաեւ Ուկրաինական ճգնաժամը կարգավորել։ Նա նաեւ բարձր է գնահատել հունիսի 14-ին ՌԴ եւ Ուկրաինայի նախագահների հետ ունեցած հեռախոսազրույցներին։