Ազգային ժողովում քննարկվում է Երևանի ՏԻՄ նոր օրենքի նախագիծ, որը նախատեսում է մի շարք կարևոր փոփոխություններ։
Դրանցից մեկը վերաբերում է ավտովթարների դեպքում վարորդների վարքագծին․ առաջարկվում է, որ վթարի մասնակիցները պարտադիր կերպով 15 րոպեի ընթացքում ազատեն երթևեկելի հատվածը՝ իրենց մեքենաները դուրս բերելով ճանապարհից, որպեսզի չխոչընդոտեն երթևեկությունը։ Այս պահանջը չի գործի միայն այն դեպքերում, երբ կան մարմնական վնասվածքներ ստացած անձինք, կամ մեքենաներն այնքան են վնասված, որ առանց քարշակի հնարավոր չէ դրանք տեղափոխել։
Նախագծով նաև նախատեսվում է պատասխանատվություն՝ 15 րոպեի ընթացքում ճանապարհը չազատելու դեպքում։ Յուրաքանչյուր մասնակցի համար առաջարկվում է սահմանել 30 հազար դրամ տուգանք։