Միջազգային

Իրանում տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ Թրամփը «սեղմեց կարմիր կոճակը»

Իրանում տասնյակ զոհեր և վիրավորներ կան․ Թրամփը «սեղմեց կարմիր կոճակը»

Իրանի տարածքին ԱՄՆ-ի հասցված հարվածների հետևանքով 14 մարդ է զոհվել, 78-ը վիրավորվել են։ Այս մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Հոսեյն Քերմանպուրը։

«Այն ժամանակ, երբ գործում էր հրադադարի մասին համաձայնագիրը, ԱՄՆ–ն 2026 թվականի հուլիսի 8-ին և 9-ին հարվածներ հասցրեց Իրանի հինգ նահանգներին։ Հարձակումների հետևանքով զոհվել է 14 մարդ, վիրավորվել՝ 78-ը։ 47 հոգի դեռ հիվանդանոցում են, մյուս տուժածները դուրս են գրվել բժշկական օգնություն ստանալուց հետո»,– Х սոցցանցի իր պաշտոնական էջում գրել է պաշտոնյան։

Արդեն երկու օր է՝ ամերիկացի զինվորականները մի շարք հարվածներ են հասցնում Իրանին՝ պնդելով, թե դա արվում է իբր ի պատասխան Իրանի գործողությունների առևտրային նավերի դեմ, որոնք հատում էին Հորմուզի նեղուցը: Իրանցի զինվորականները հայտնել են Բահրեյնում և Քուվեյթում ԱՄՆ-ի ռազմակայաններին պատասխան հարվածների մասին։

Կողմերն արդեն հայտարարել են բանակցությունների դադարեցման մասին։

Նախագահ Թրամփն էլ հայտարարել է, որ դրանցում այլևս իմաստ չի տեսնում և հրահանգել է կրկին հարվածել Իրանին։

Լրահոս

Ամենաընթերցված

Սկանդալից սկանդալ

Սկանդալից սկանդալ

Միայն որեւէ սկանդալից հետո ենք մենք ուշքի գալիս ու հետաքրքրվում որեւէ ոլորտում տիրող իրավիճակով: Ման...

×
Gallery Image