Հասարակություն

Փաշինյանը փորձում է Ֆրանսիայի նախագահի միջոցով լցնել Գյումրու Վարդանանց հրապարակը

Փաշինյանը փորձում է Ֆրանսիայի նախագահի միջոցով լցնել Գյումրու Վարդանանց հրապարակը

Այն, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Գյումրի է այցելելու, այդ մասին մենք գրել էինք շաբաթներ առաջ։

Փաշինյանը քիչ առաջ հայտարարություն արեց` ասելով, որ մայիսի 5-ի երեկոյան նա Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մեկնելու է Գյումրի։ Ըստ օրակարգի՝ Վարդանանց հրապարակում նախատեսվում է մեծ համերգ՝ հայ և ֆրանսիացի աստղերի մասնակցությամբ։ Փաշինյանի հայտարարությանը հաջորդել են հետաքրքիր քննարկումներ։

Ուշագրավ է քաղաքացիներից ոմանց կարծիքը, որոնք նշում են, որ ​այս այցի հետևում քաղաքական հստակ ենթատեքստեր կան։ Օրինակ այն, որ Փաշինյանի հույսը Գյումրիում մնացել է Մակրոնը։ Քանի որ ընդամենը օրեր առաջ Գյումրին թմբուկ զարկող Փաշինյանին, ըստ էության, մերժեց, նրա համերգային նախաձեռնությունը չապահովվեց սպասված բազմամարդությունն ու ջերմությունը։

​Հիմա, կարծես թե, փորձ է արվում օգտագործել Ֆրանսիայի նախագահի գործոնն ու հեղինակությունը։ Վարչապետը հույս ունի, որ Մակրոնի ներկայությունը կդառնա այն մագնիսը, որը թույլ կտա վերջապես լցնել Վարդանանց հրապարակը և ստանալ անհրաժեշտ կադրերը։

​Շատերն են վստահ, որ գյումրեցիները հրապարակ այդ օրը կգնան, բայց ոչ թե Փաշինյանի, այլ բարեկամ երկրի ղեկավարին տեսնելու և որակյալ երաժշտություն լսելու համար։ Ամեն դեպքում, մայիսի 5-ի երեկոն Գյումրիում հետաքրքիր է լինելու։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image