ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը պատրաստել է հրահանգներ այն դեպքում, եթե Իրանը սպանի իրեն։
«Ես երկար ժամանակ եղել եմ նրանց թիրախների ցուցակում։ Ես հրահանգներ եմ թողել։ Եթե ինձ հետ ինչ-որ բան պատահի, պետք է ռմբակոծել նրանց այն աստիճանի, որը նրանք երբեք չեն տեսել», - ասել է Թրամփը The New York Post-ին։
Հուլիսի 8-ին Թրամփը մտավախություն է հայտնել, որ Իրանի իշխանությունները կարող են փորձել սպանել իրեն։
CNN-ը հայտնել է, որ Թրամփը հինգշաբթի օրը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից նոր ինքնաթիռով չի վերադարձել՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև սրվող հակամարտության ֆոնին անվտանգության նկատառումներից ելնելով։ CNN-ի տվյալներով՝ անվտանգության պաշտոնյաները որոշել են, որ ավելի հին ինքնաթիռն ավելի հարմար է պետության ղեկավարին պաշտպանելու համար ստեղծված իրավիճակում։
The Wall Street Journal-ը, հղում անելով աղբյուրներին, հուլիսի 10-ին հայտնել է, որ Իսրայելը ԱՄՆ-ի հետ կիսվել է հետախուզական տվյալներով, որոնք ցույց են տալիս, որ Իրանը դիտարկում է Ամերիկայի նախագահի դեմ նոր մահափորձի ծրագիր։