Միջազգային

Ավիաընկերությունը զրկվել է լիցենզիայից

Ավիաընկերությունը զրկվել է լիցենզիայից

Tez Jet ղրղզական ավիաընկերությունը զրկվել է լիցենզիայից՝ Մանասի միջազգային օդանավակայանում ավիաընկերության օդանավի հետ տեղի ունեցած միջադեպից հետո։ Այս մասին հայտնում են ղրղզական ավիացիոն իշխանությունները։

Անցկացված հետաքննության արդյունքում, ըստ պաշտոնական տեղեկատվության, արտապլանային ստուգումներ են իրականացվել Tez Jet-ում։ Արդյունքում բացահայտվել են ավիացիոն օրենսդրության լուրջ խախտումներ, որոնք անմիջականորեն կարող էին սպառնալիք դառնալ թռիչքների համար։ Այս հիմքով էլ որոշում է կայացվել Tez Jet ավիաընկերությանը զրկել լիցենզիայից։

Նշենք, որ «Մանասի» միջազգային օդանավակայանում թռիչքի պահին նշված ավիաընկերությանը պատկանող օդանավի հետին շասսին խափանվել էր։ Դա բերել էր նրան, որ օդանավը թեքվել էր ձախ թեւի վրա ու չէր կարողացել իրականացնել թռիչք՝ ընկնելով թռիչքավայրէջքային ուղու վրա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image