Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության կողմից «88» առևտրային օբյեկտում կատարված հսկողության ընթացքում արձանագրվել է վարչական 33 իրավախախտում։
Մասնավորապես. 16 դեպք՝ պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքի, 11 դեպք՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքի, 1 դեպք՝ Կառավարության կողմից սահմանված պահանջները չպահպանելու, 3 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից խմիչքների վաճառքի, 2 դեպք՝ առանց համապատասխան թույլտվության հանրային սննդի կազմակերպման համար։
Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հետևողական հսկողական միջոցառումներ: