Բարև, ես Սերգեյ Մուսայելյանն եմ՝ 17 տարեկան։
Ծնվել և մեծացել եմ Արցախի Ասկերանի շրջանի Իվանյան գյուղում։ Դեռ դպրոցական տարիներից հավատացել եմ, որ կրթությունն ամենամեծ ուժն է, որը կարող է փոխել մարդկանց ու համայնքների կյանքը։ Այդ համոզմամբ մասնակցել եմ բազմաթիվ կրթական և երիտասարդական ծրագրերի։
Արցախից բռնի տեղահանվելուց հետո, չնայած բոլոր դժվարություններին, չհանձնվեցի։ Շարունակեցի ակտիվորեն զարգանալ, մասնակցեցի տարբեր ծրագրերի, հիմնեցի Լեռնագոգի Մեդիա կենտրոնը և այսօր ներգրավված եմ նաև համայնքային նախաձեռնություններում՝ աջակցելով երիտասարդներին։
Այսօր իրականություն է դարձել իմ ամենամեծ նպատակներից մեկը․ ընդունվել եմ աշխարհի լավագույն 500 համալսարաններից մեկի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ։
Սակայն ուսման ծախսերը գերազանցում են իմ և ընտանիքիս հնարավորությունները։ Այդ պատճառով դիմում եմ ձեզ՝ խնդրելով աջակցել իմ կրթական ճանապարհին։ Ցանկացած նվիրատվություն, նույնիսկ ամենափոքրը, ինձ մեկ քայլ ավելի կմոտեցնի իմ նպատակին։
Եթե այս պահին հնարավորություն չունեք աջակցելու, խնդրում եմ պարզապես տարածեք իմ պատմությունը։ Հնարավոր է հենց ձեր մեկ տարածումը հասնի այն մարդուն, ով կօգնի ինձ շարունակել կրթությունս։
Շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով կարդաց, հավատաց և դարձավ այս ճանապարհի մի մասը։ Ձեր աջակցությունը ներդրում է ոչ միայն իմ ապագայի, այլև այն աշխատանքի մեջ, որը ցանկանում եմ ապագայում անել Հայաստանի և երիտասարդների համար։
Մեկ տարվա ուսման վարձը կազմում է 1,000,000 դրամ
ACBA
4355053927593170