Հրանտ Մաթեւոսյանի Մեսրոպը երբ անտառում թիկունքին զգում է արջի շնչառությունը, իսկ ուսերին՝ նրա թաթերի ծանրությունը, հիշելով հնուց եկած իմաստնությունը, թե արջից ազատվելու միակ միջոցը նրա ամորձիներից բռնելն է, ձեռքը տանում է արջի ամորձիներին, եւ այս տեսարանին հետեւում է մաթեւոսյանական հանճարեղ միտքը՝ «իմ արջը քած էր…»։
Սպանված առյուծը էգ էր։
Մեր պետականության սիմվոլ առյուծը որձ է:
Առյուծը հայոց համար եղել է Այրարատյան թագավորության զինանշանը, Խալդի Աստծո պատկերագրության մեջ օձին հաղթողը, եղել է Կիլիկիո զինանշանը՝ խաչը ձեռքին (իբրեւ խաչակրաց արշավանքների մասնակից)։
Կիլիկիայի առյուծն այսօր հսկում է Սան Մարինոյի հրապարակը:
Առյուծը եղել է եւ «է» Հայաստանի առաջին եւ երրորդ հանրապետությունների զինանշաններում:
Լուսնապաշտ կախարդների օրենքներով նախ սպանում են սիմվոլը, ապա վերացնում կրողին։ Բայց, ինչպես միշտ, նորելուկ ցեղը երբեք չի կարող հաղորդակցվել տիեզերական ճշմարտություններին. կենդանական աշխարհը, որն ավելի շատ բան գիտի մարդու մասին, քան մարդն ինքը, մեռած թե կենդանի, էներգետիկ դաշտում անգամ վրիժառու է իր տիրոջ համար:
Սա՝ իմիջիայլոց։ Իսկ տրամաբանական վարկածը՝ Գագիկ Ծառուկյանի դեմ սկսված տոտալ պատերազմի վերաբերյալ, ամենեւին էլ երեք մանդատի համար կռիվը չէ: Միամտություն է մտածելը, թե ՔՊ-ն այդ ձայները չէր կարող հայթայթել մեկ այլ, թեկուզ ավելի ապօրինի տարբերակով: Ձայնի блеф-ը քողարկեց ՔՊ-ի համար կանխատեսելի ամենամեծ վտանգը՝ Գագիկ Ծառուկյան անձի վտանգը՝ հասարակական կարծիքի ձեւավորումը իրենց տնտեսագիտական տգիտության դեմ:
Մարդ, որն օրգանապես անբաժանելի մաս է կազմում Հայաստանի տնտեսագիտական-ֆինանսական վայրիվերումներին՝ մեր էկոնոմիկայի յուրաքանչյուր նյարդի ու գրգիռի հետ: Գագիկ Ծառուկյանը ուղնուծուծով հայ ազգային տնտեսվարողի որակ է: Նրա մուտքն ԱԺ դառնալու էր սկիզբ, որ մենք ունենայինք ամենաիրական, ամենակարող կառավարչի թեկնածու: Ես այդպես եմ մտածում․․․
Հասմիկ Մելքոնյան
Գյումրի