Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները այսօր էլ չեն մասնակցել ավագանու արտահերթ նիստին՝ շարունակելով բոյկոտել նիստերի աշխատանքները։
Հիշեցնենք, որ նախորդ՝ հունիսի 25-ի ավագանու նիստը ևս չկայացավ՝ քվորումի բացակայության պատճառով։ Այդ օրը նիստից առաջ իրավապահները խուզարկություն էին իրականացրել «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանի բնակարանում, ինչի հետևանքով նա չէր մասնակցել նիստին, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ամբողջ կազմով բոյկոտել էր նիստը։