Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հայտարարել է, որ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հիմքում վառելիքի ներմուծման ոլորտում արձանագրված հարկային խախտումներն են։
Ճեպազրույցի ընթացքում Հակոբյանը նշել է, որ խոսքը վերաբերում է նախկինում բացահայտված և վաղուց քննվող գործին, որի շրջանակում արդեն հարուցված էր քրեական վարույթ։ Նրա խոսքով՝ նախաքննության ընթացքում Քննչական կոմիտեն հանգել է այն եզրակացության, որ անհրաժեշտ է անցնել քրեական հետապնդման փուլին։
Լրագրողների հարցին, թե արդյոք պատահականություն է, որ այդ որոշումը կայացվել է խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, ՊԵԿ նախագահը բացասական պատասխան է տվել։