Միացյալ Նահանգները քննարկում է Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելի առևանգման հարցը, սակայն վերջնական որոշումը կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփը։
Այս մասին լրագրողներին ասել է ԱՄՆ-ւ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը։
«Բոլոր տարբերակները սեղանին են», - ասել է Հեգսեթը՝ պատասխանելով այս հարցի վերաբերյալ հարցին։
Հիշեցնենք, որ Թրամփի որոշմամբ ամիսներ առաջ իր հայրենիքում՝ Վենեսուելայում առևանգեցին, ապա ԱՄՆ տեղափոխեցին նախագահ Նիկոլաս Մադուրոյին, որի դեմ հիմա դատավարություն է ընթանում։