Հասարակություն

Մշակույթի նախարարություն պե՛տք է լիներ

Մշակույթի նախարարություն պե՛տք է լիներ

Ջազմեն Լեւոն Մալխասյանից հետաքրքրվեցինք, թե մշակույթի նախարարությունը կրթության, գիտության, սպորտի նախարարությունների հետ միավորելը ճի՞շտ քայլ է համարում։ Հիշեցրինք, որ  մշակույթի առանձին գործիչներ ողջունել են այդ միավորումը՝ համարելով, որ առանձին նախարարություն պետք չէ։

«Ո՛չ, ճիշտ քայլ չէր, մշակույթի նախարարությունը պետք է առանձին կառույց լիներ, որ կարողանար իր առջեւ դրված խնդիրները հստակ լուծել»,- ասաց նա։
Հետաքրքրվեցինք, թե կոնկրետ իրեն մշակույթի նախարարությունը,  որպես առանձին գերատեսչություն, ինչո՞վ է աջակցել իրեն։

«Փառատոններին է օգնել, համերգներին է օգնել, ջազին է օգնել, սերտ կապերի մեջ էինք մշակույթի նախարարության հետ։ Ես կարծում եմ, որ պետք է լինի առանձին նախարարություն»,- արձագանքեց ջազմենը։

Իսկ միավորվելուց հետո փոխվե՞լ են միավորված նախարարության նպատակները, առաջնահերթությունները։ 
«Չգիտեմ, դեռ չի օգնել, երբ փառատոն անենք, կպարզվի՝ կօգնի՞, թե՞ ոչ»,- նշեց նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image