Հունգարական խորհրդարանը խորհրդարանի խոսնակ Ագնեշա Ֆորսթխոֆերին նշանակել է երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար՝ պաշտոնանկ արված նախագահ Թամաշ Շույոկի փոխարեն։ Այս մասին հայտարարել է վարչապետ Պետեր Մադյարը։
Նա ասել է, որ երկրի նախագահի ընտրությունները տեղի կունենան առաջիկա երեսուն օրերի ընթացքում։ Մադյարը հավելել է, որ Շույոկը ստորագրել է Սահմանադրության 17-րդ փոփոխությունները, որը ընդունել էր խորհրդարանը, որով պայմանավորված՝ հուլիսի 20-ին 00։00-ին նրա լիազորությունները դադարեցվում են։