Ֆրանսիայի ֆուտբոլի հավաքականի եւ մյունխենյան «Բավարիայի» հարձակվող Մայքլ Օլիսեն երկու գոլային փոխանցում է կատարել Կիլիան Մբապեին՝ ԱԱ երրորդ տեղի համար Անգլիայի հավաքականի հետ պայքարում։ Դրանով նա գերազանցել է Պելեի ռեկորդը՝ ԱԱ շրջանակում իր ակտիվում գրանցելով յոթ ասիստ։
Պելեն մեկ ԱԱ շրջանակում վեց գոլային փոխանցում էր կատարել 1970 թվականի Մունդիալի ժամանակ։ Օլիսեի փոխանցումները սակայն չեն օգնել ֆրանսիացիներին եւ բրոնզը նվաճել է Անգլիան: