Միջազգային

Ավելի քան 8 ամիս չեն գտնում անհետ կորած ընտանիքին․ որոնումները վերսկսվել են

Ավելի քան 8 ամիս չեն գտնում անհետ կորած ընտանիքին․ որոնումները վերսկսվել են

Կրասնոյարսկի՝ անհետ կորած Ուսոլցևների ընտանիքի լայնածավալ որոնումները կշարունակվեն մինչև հունիսի 9-ը, ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են Կրասնոյարսկի երկրամասի և Խակասիայի քննչական կոմիտեի գլխավոր քննչական վարչությունից։

«Որոնումները նախատեսված են հինգ օր, մինչև հունիսի 9-ի ժամը 13:00-ն (Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ին - խմբ.)», - ասել է գործակալության աղբյուրը։

Ուսոլցևների ընտանիքը անհետացել է Կուտուրչին գյուղի մոտակայքում 2025 թվականի սեպտեմբերի 28-ին։ Հոկտեմբերի 2-ին Կրասնոյարսկի երկրամասի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ մեկ ընտանիքի անդամներ՝ երկու մեծահասակ և հինգ տարեկան աղջիկ անհետացել են տարածաշրջանում՝ լեռնագնացության ժամանակ։

Ընտանիքը ճանապարհորդել է դեպի Բուրատինկա լեռ տանող ճանապարհով։ Ակտիվ որոնումներն ավարտվել են 2025 թվականի հոկտեմբերի 12-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image