2025թ․ նոյեմբերի 19-ին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին տեղեկատվական հարցում եմ արել Տավուշի մարզի բնակչության թվի մասին։ Մարզպետի աշխատակազմից պատասխանել են․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչությունը կազմում է 143․108 մարդ»։
Այդ թիվը խիստ ուռճացած է, ոչ արժանահավատ, քանի որ Տավուշի մարզպետարանի գործունեության սկզբի ժամանակ՝ 1996թ․ փետրվարի 19-ին Տավուշի մարզի բնակչությունը եղել է 132 հազար մարդ, Տավուշից արտերկիր արտագաղթի, Երևան, Հայաստանի այլ վայրեր տեղափոխությունների , բնակչության ցածր ծնելիության, մահվան դեպքերի աճի հետևանքով անցած 30 տարում Տավուշի մարզի բնակչությունը էական չափով նվազել է։ Այդ պատճառով 2025թ․ դեկտեմբերի 1-ին մարզի բնակչության վերաբերյալ նոր հարցում կատարեցի Տավուշի մարզպետին։
Ի պատասխան մարզպետի աշխատակազմից հայտնեցին․ «ՀՀ Տավուշի մարզի բնակչության թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրել է պետական լիազոր մարմինը, մարզում մշտական առկա և հաշվառված բնակչության թվաքանակի վերաբերյալ առաջարկում ենք դիմել պետական լիազոր մարմին» ։ Բնակչության թվաքանակի հարցով պետական լիազոր մարմինը ՀՀ վիճակագրական կոմիտեն է։ ըստ այդ կոմիտեի՝ 2026թ․ ապրիլի 1-ի դրությամբ Տավուշի մարզի մծատական բնակչությունը եղել է 118 հազար 200 մարզ։ Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետն ինչո՞ւ է գրեթե 25 հազարով ավելացրել Տավուշի մարզի բնակիչների թիվը։
Ոսկան Սարգսյան