«Այն մարդը, որ ուզում է դիմացինին, ցանկացած համաքաղաքացու դարձնել բոմժ, դա է իր նպատակը եւ դա ասում է որպես պատգամավորի թեկնածու, որպես մասնավոր անձ, հետո թեկուզ որպես վարչապետ, այդ մարդը Հայաստանի Հանրապետության գերագույն գլխավոր բոմժն է, որ ուզում է դիմացինի ունեցվածքը վերցնել, դարձնել իրենը եւ ունեզրկել ամեն մեկին՝ բացի իրենից; Ակնհայտորեն բովանդակությամբ, ժամանակի ընտրությամբ, ամեն ինչով, սա քաղաքական հետապնդում է, տեռոր է։ Մարդիկ, ովքեր գործարար են, բարերար են, մեծ հարստության տեր են, իրենք փողի հետ գործ ունեն։ Եւ կարող է օրենքի ինչ-որ սահմաններ անցնեն։ Բայց եթե նման բան կա, դու նախ պիտի այդ օրենքը կիրառես բոլորի նկատմամբ հավասար՝ քո մտերիմներից սկսած։ Եվ երկրորդը՝ ժամանակին։ Ասես՝ նման հարց կա, ուղղելու հնարավորություն կա, այլ ոչ թե սպասես, որ այդ մարդը հատի քաղաքականության շեմը։ Եվ այս մարդը մինչեւ օրս ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը՝ «Հայելի» ակումբում, անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր թափով ակտիվացած քաղաքական հետապնդումներին։