Երևան քաղաքի, Շիրակի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի քրեական ոստիկանների՝ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելուն ուղղված բացատրական աշխատանքի վերջին շրջանի արդյունքները ներկայացնենք մեկ տեսաշարով։
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում կամավոր հանձնել են՝ մեկ ինքնաձիգ, պայթուցիչով յոթ նռնակ, մարտականի ձևափոխված ատրճանակ, մեկական օդաճնշիչ և մեկնարկային ատրճանակ, մեկ հրացան և տարբեր տրամաչափերի 371 փամփուշտ։
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում հանձնել են՝ երեք ինքնաձիգ, չորս ատրճանակ, պայթուցիչով երկու նռնակ և մեծ քանակի տարբեր տրամաչափերի փամփուշտ։
Քրեական ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչությունում հանձնել են՝ մեկ ինքնաձիգ, երկու հրացան, պայթուցիչով երկու նռնակ, չորս պահունակ և 180 փամփուշտ։
Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում կամավոր հանձնել են՝ մեկ ինքնաձիգ, երկու արկ, երկու նռնակ, փամփուշտներ և այլ զինամթերք։
Ոստիկանության բացատրական աշխատանքն այս ուղղությամբ շարունակական է։ Կրկին հիշեցնենք, որ ապօրինի պահվող ձենք-զինամթերք կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից։