Միջազգային

Հրդեհներ Ֆրանսիայում՝ անոմալ շոգերի պատճառով

Հրդեհներ Ֆրանսիայում՝ անոմալ շոգերի պատճառով

Ֆրանսիայում՝ հաստատված անոմալ շոգ եղանակի պատճառով հրդեհներ են սկսվել հարյուրավոր հեկտար մակերես ընդգրկող անտառային տարածքներում։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։

Անտառային հրդեհներից մեկը բռնկվել է Լոթ-ի-Գարոն շրջանում, որը գտնվում է երկրի հարավ-արեւմուտքում։ Հրդեհն ընդգրկում է 87 հեկտար մակերես։ Հրդեհաշիջման աշխատանքների համար ներգրավվել է 180 հրշեջ։ Եւս մեկ հրդեհ էլ բռնկվել է հյուսիսում գտնվող Մեն-ի-Լուարա շրջանում։ Վերջին տվյալների համաձայն՝ հրդեհի մակերեսը ընդգրկում է 85 հեկտար։ Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է 200 հրշեջ։

Ի դեպ, հունիսի 23-ը, Ֆրանսիայում օդերեւութաբանական դիտարկումների պատմության 79 տարիների ընթացքում դարձել է ամենից շոգ օրը։ Փարիզում սնդիկի սյունը գերազանցել է +41 աստիճանը։ Որոշ դեպարտամենտներում ջերմաստիճանը հասել է +44 աստիճանի։ Մոտ 70 հազար տնային տնտեսություն մայրաքաղաքում մնացել է առանց հոսանքի։Անոմալ շոգերից արդեն մոտ երկու տասնյակ մարդկային զոհեր են եղել։

Լրահոս

Ամենաընթերցված

Ձերբակալել են Չալաբյանին

Ձերբակալել են Չալաբյանին

Վաղ առավոտյան ձերբակալել են հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանին: Այս պահին այլ մանրամասնե...

×
Gallery Image