Հասարակություն

Որ խմիչքներն են ամենավտանգավորը այս եղանակին

Որ խմիչքներն են ամենավտանգավորը այս եղանակին

Շոգ եղանակին ալկոհոլային խմիչքների օգտագործումը կարող է ավելի մեծ վտանգներ առաջացնել օրգանիզմի համար։ Էնդոկրինոլոգ Օլեգ Նանկինի խոսքով՝ հատկապես վտանգավոր են քաղցր կոկտեյլներն ու թունդ սպիրտային խմիչքները, եթե դրանք օգտագործվում են մեծ քանակությամբ, արևի ուղիղ ազդեցության տակ կամ առանց բավարար ջուր օգտագործելու։

Մասնագետը նշել է, որ ամռան ամիսներին նույնիսկ փոքր քանակությամբ ալկոհոլը կարող է օրգանիզմի կողմից ավելի ծանր ընդունվել։ Բարձր ջերմաստիճանի պայմաններում մարմինը կորցնում է ավելի շատ հեղուկ, մեծանում է սրտանոթային համակարգի ծանրաբեռնվածությունը, իսկ ջերմակարգավորման գործընթացները կարող են խանգարվել։

Բժիշկը ընդգծել է, որ շոգին ալկոհոլի վտանգավորության գնահատման ժամանակ կարևոր է հաշվի առնել ոչ միայն խմիչքի աստիճանը, այլև դրա բաղադրությունը, օգտագործվող քանակը և այն պայմանները, որոնցում այն օգտագործվում է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image