Հասարակություն

Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով

Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք․ Շարմազանով

Նիկոլի մեղքը Արցախ հանձնելն է, հերիք է «երրորդ ժամկետ»-ի թեմայից անիմաստ խոսեք, գրում է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ժողովուրդ ջան,խորհրդարանական համակարգում «երրորդ ժամկետ»-ի թեման հրապարակ բերելն աբսուրդ է։ Օրինակ եք ուզու՞մ…

Մարգարետ Թետչերն ընտրվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ անընդմեջ երեք անգամ։ Գերմանիան. քանի՞ անգամ է Անգելա Մերկելն անընդմեջ ընտրվել կանցլեր։ Չորս անգամ՝ 2005-ին, 2009-ին, 2013-ին եւ 2018-ին։ Իսրայելի վարչապետ Նաթանյահուն քանի՞ անգամ է եղել վարչապետ։ Երեք անգամ էլ Նաթանյահուն․ հիմա էլ պատրաստվում է չորրորդ անգամ առաջադրվել։ Քանի՞ անգամ է Օրբանն ընտրվել Հունգարիայի վարչապետ։ Օրբանը Հունգարիայի վարչապետ է ընտրվել 5 անգամ, որից 4-ը՝ անընդմեջ:

Կներեք, բայց քաղաքականապես անգրագիտություն է խորհրդարանական համակարգում խոսել «երրորդ ժամկետի» թեմայից։

Իսկ Նիկոլի պահով ասեմ, որ նրա գլխավոր մեղքը Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելն էր ու էթնիկ զտման ժամանակ մատը մատին չտալն էր»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image