Իրավունք

Մինչև հիմա ինձ չեն ասում՝ ինչի համար եմ մեղադրվում

Մինչև հիմա ինձ չեն ասում՝ ինչի համար եմ մեղադրվում

Մարտի 1-ի գործով հերթական դատական նիստում ելույթ ունեցավ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ հայտարարելով, որ մինչ օրս չի հասկանում, թե կոնկրետ ինչ արարքի համար է իրեն մեղադրանք առաջադրվել։

Նրա խոսքով՝ գործի սկզբից ի վեր ոչ քննիչը, ոչ էլ դատախազները չեն ներկայացրել հստակ պարզաբանում, թե իր որ գործողությունն է համարվում ապօրինի։ Քոչարյանը նշեց, որ իրեն մեղադրում են իր պաշտոնեական պարտականությունները կատարելու համար՝ ընդգծելով, որ նման մոտեցումն անընդունելի է։

Երկրորդ նախագահը նաև հայտարարեց, որ իր նկատմամբ ներկայացված մեղադրանքները, իր գնահատմամբ, զուրկ են հիմնավորումներից՝ հավելելով, որ այդ իրավիճակում առկա ցինիզմն արդեն անցնում է բոլոր սահմանները։

Լրահոս

Ամենաընթերցված

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ի՞նչն է զայրացրել Պուտինին

Ռուսաստանի նավթավերամշակման գործարանների վրա համակարգված անօդաչու թռչող սարքերի հարձակումները և ուկր...

×
Gallery Image