Թուրքիան Ռուսաստանից գնած Ս-400 զենիթահրթիռային համակարգերը վաճառել է Պարսից ծոցի երկրներից մեկին, գրում է «Hurriyet»–ը։
Ըստ աղբյուրի, ենթադրյալ գործարքի մասին կհայտարարվի այսօր, իսկ հավանական գնորդների թվում են ԱՄԷ-ն և Կատարը։ Անկարան դեռ չեն մեկնաբանել այս լուրը։
Ավելի վաղ «Hürriyet»–ը հայտնել էր, որ Անկարան իրավական լուծում է փնտրում, որը թույլ կտա վերացնել ամերիկյան պատժամիջոցների խոչընդոտները և վերադառնալ F-35 կործանիչների ծրագրին: Քննարկվող տարբերակներից մեկը երրորդ երկրին C-400 համալիրների վաճառքն էր:
Հուլիսի 7-8-ը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե հուսով է, որ Անկարան կվերադառնա F-35 ծրագրին: Թրամփն իր հերթին նշել է, որ հարցի վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել։
Հիշեցնենք` Թուրքիան 2017-ին Ռուսաստանից 4 դիվիզիոն Ս-400 գնեց։ Պայմանագրի արժեքը կազմում էր 2,5 մլրդ դոլար: Գործարքից հետո Անկարան հեռացվեց ԱՄՆ–ի F-35 ծրագրից, իսկ Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին CAATSA-ի (պատժամիջոցների միջոցով ԱՄՆ–ի հակառակորդներին հակազդելու մասին օրենք) շրջանակում: