Սահմանադրական դատարանում շարունակվող՝ ԱԺ վերջին ընտրությունների արդյունքները վիճարկող միավորված գործի քննության ընթացքում դատավոր Սեդա Սաֆարյանը հարց ուղղեց ընտրական գործընթացների վերաբերյալ ներկայացված պնդումների շուրջ՝ նշելով, որ որոշ հրապարակված գաղտնալսումներ, ըստ դիրքորոշումների, կարող էին ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա։ Նա նաև հետաքրքրվեց, թե արդյոք ընտրություններից բավականին վաղ ժամանակահատվածում Ռուսաստանի նախագահի և այլ բարձր պաշտոնյաների կողմից հնչած հայտարարությունները, որոնք, ըստ որոշ մեկնաբանությունների, աջակցող բնույթ են ունեցել երեք քաղաքական ուժերի հետ կապված , կարող էին ազդել ընտրողների ազատ կամարտահայտման վրա։
Ի պատասխան՝ ԲՀԿ ներկայացուցիչ Արամ Օրբելյանը հայտարարեց, որ այդ մոտեցումը, իր կարծիքով, դուրս է դատավարական քննարկման շրջանակից և կարող է դիտվել որպես քաղաքական բնույթի գնահատական։ Օրբելյանը նաև նշեց, որ նման ձևակերպումների շարունակման դեպքում կբարձրացվի դատավոր Սեդա Սաֆարյանի մասնակցության հնարավորության հարցը գործի քննությանը։
«Երեք ուժերի նույնացման գործընթացը դադարեցրեք, դա տեղավորվում է քաղաքական ուժերից՝ երրորդ անձի քաղաքական պնդումների լույսի ներքո, հակառակ դեպքում խնդրելու եմ դատավորներից որևէ մեկին քննարկել տիկին Սաֆարյանի մասնակցության հնարավորություն»,- նշեց նա: