Օրվա ցերեկային ժամերին կանոնավոր կերպով ցերեկային պայծառ լույսի տակ կանոնավոր կերպով գտնվելը զգալիորեն բարելավում է մարդու քնի որակը։ Մասնավորապես՝ ավելացնում է խոր քնի տեւողությունը։ Նման եզրակացության են հանգել Մանչեսթերի համալսարանի գիտնականներ, ինչպես հայտնում է Biological Timing and Sleep հանդեսը։ Գիտափորձերի ժամանակ, մասնակիցները մի քանի օր իրենց հետ կրել են հատուկ սարքեր, որոնք ցույց են տվել ցերեկային լույսի ինտենսիվությունը եւ դրա ազդեցությունը մարդու օրգանիզմում եղած կենսաբանական ժամացույցի վրա։ Չափվել են նաեւ այլ պարամետրեր։ Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ավելի հաճախ են ցերեկային ժամերին գտնվում ցերեկային պայծառ լույսի ներքո, կարողանում են ավելի վաղ պառկել քնելու եւ շուտ արթնանալ։
Բացի այդ, երբ մթությունից վառ լուսավորվածության անցումը կտրուկ չի լինում, մարդկանց մոտ խոր քնի տեւողությունը ավելանում է։ Խոր քնի փուլը կարեւոր է հատկապես օրգանիզմի վերականգնման, հիշողության ամրապնդման եւ գլխուղեղի նորմալ աշխատանքի համար։ Մասնագետները նշում են, որ այսօրվա իրականությունն այն է, որ մարդիկ հաճախ են օրն անցկացնում թույլ լուսավորված տարածքներում, իսկ երեկոներին ընդհակառակը՝ գտնվում են արհեստական լուսավորությամբ վառ լուսավորված վայրերում։ Լուսային բնական ռեժիմի նման խախտումը կարող է խաթարել ներքին կենսաբանական ժամացույցի աշխատանքը եւ վատացնել քնի որակը։