Սպորտ

ԱԱ-2026․ Իսպանին հաղթեց Բելգիային և կսպասի Ֆրանսիայի հետ խաղին

ԱԱ-2026․ Իսպանին հաղթեց Բելգիային և կսպասի Ֆրանսիայի հետ խաղին

Աշխարհի ընթացիկ առաջնության երկրորդ քառորդ եզրափակիչ խաղը տեղի ունեցավ Լոս Անջելեսում, որտեղ ուժերը չափեցին Իսպանիան և Բելգիան։

Իսպանիան հաղթեց 2-1 հաշվով։ 30-րդ րոպեին Ֆաբիան Ռուիսը Դանի Օլմոյի փոխանցումից հետո առաջինը հասնել գնդակին և գոլ հեղինակել՝ հաշիվը դարձնելով 1-0։

Բելգիան հավասարեցրեց հաշիվը 41-րդ րոպեին։ Շառլ դե Կետելարեն գլխով գնդակն ուղարկեց Իսպանիայի դարպասը։

Բելգիայի դարպասապահ Տիբո Կուրտուան ​​վնասվածք ստացավ երկրորդ խաղակեսում։ Նրան փոխարինեց Սեննե Լամմենսը, ով վճռորոշ սխալ թույլ տվեց 88-րդ րոպեին։ Նա սխալ խաղարկեց գնդակը՝ այն բաց թողնելով ձեռքից, իսկ Միկել Մերինոն հենց այնտեղ էր՝ հաշիվը դարձնելով 2-1։

Իսպանիան անցավ կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Ֆրանսիայի ընտրանու հետ։ Խաղը կկայանա Դալասում՝ հուլիսի 14-ին, Երևանի ժամանակով ժամը 23:00-ին։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image