Ուկրաինական անօդաչու թռչող սարքերն անցած գիշեր հարձակվել են Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքի վրա, այդ մասին հայտնել է նահանգապետ Եվգենի Պերվիշովը։
Ըստ նրա, Wildberries-ի լոգիստիկ կենտրոնի վրա անօդաչու թռչող սարքերի հարվածի հետևանքով զոհվել է գիշերային հերթափոխի յոթ աշխատակից։ Եվս 24 մարդ վիրավորվել է։
Նահանգապետը հայտնել է, որ պահեստում բաց կրակը մարվել է, իսկ հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։
Wildberries-ի մամուլի ծառայությունը հայտարարել է, որ գիշերը անօդաչու թռչող սարքերը հարձակվել են ընկերության լոգիստիկ կենտրոնների վրա Մոսկվայի մարզի Կոտովսկում և Էլեկտրոստալում։ Ընկերությունը չի հայտնել Մոսկվայի մարզի պահեստում զոհերի կամ վիրավորների մասին, որտեղ հրդեհը շարունակվում է։