ԿՀՎ տնօրեն Ջոն Ռատկլիֆը հայտարարել է, որ Ուկրաինայում մարտադաշտ ժամանելուց հետո ռուս զինծառայողի կյանքի միջին տևողությունը ընդամենը 20-30 րոպե է։
Նա դա պայմանավորել է Ուկրաինայի կողմից արհեստական բանականությամբ հագեցած հարձակողական անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ։
«Մեր հետախուզությունը համընկնում է Ուկրաինայի վերաբերյալ որոշ բաց աղբյուրների զեկույցների հետ. մարտադաշտ ժամանելուց հետո ռուս նորակոչիկի կյանքի միջին տևողությունը գնահատվում է 20-30 րոպե», - ասել է Ռատկլիֆը՝ ելույթ ունենալով Փենսիլվանիայում կայացած Պաշտպանության և նորարարության գագաթնաժողովում։