Այլ

Թրամփի ունեցվածքն աննախադեպ աճ է ունեցել

Թրամփի ունեցվածքն աննախադեպ աճ է ունեցել

The Washington Post պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ունեցվածքը 2025 թվականին՝ ԱՄՆ նախագահների համար աննախադեպ աճ է ունեցել։ Համաձայն հոդվածի, մինչ Թրամփը ոչ մի նախագահ նման եկամուտներ չի ունեցել։ Համաձայն վերջին ֆինանսական հայտարարագրի, նախագահ Թրամփի եկամուտները 25 թվականին կազմել են 2,2 միլիարդ դոլարից ավել, ինչին նպաստել են թվարժույթի ոլորտում արված ներդրումներն են եղել ու դրա հետ կապված նախագծերը։ Թրամփի ֆինանսական հայտարարագիրը հրապարակվել է հունիսի 30-ին։

ԱՄՆ Կառավարական բարեվարքության /էթիկայի/ վարչության տրամադրած տվյալների համաձայն, Թրամփի եկամուտներից 1 միլիարդը գոյացել է թվային արժույթների հետ կապված գործառնություններից։ Նրա ընդհանուր ունեցվածքը ըստ Forbes-ի կազմում է 6,5 միլիարդ դոլար։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image