Իրավունք

Գագիկ Խաչատրյանի որդիների 200 մլն դրամը դատարանը պետականացրել է, նրանց` կալանք տվել

Գագիկ Խաչատրյանի որդիների 200 մլն դրամը դատարանը պետականացրել է, նրանց` կալանք տվել

Հակակոռուպցիոն դատարանում Արտյոմ և Արամ Խաչատրյանների վերաբերյալ քննվող քրեական գործով դատարանը 2026 թվականի հուլիսի 2-ին բավարարել է դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները և վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել կալանքը։ Այս մասին «Հրապարակ»-ին հայտնում են Դատախազությունից։

Դատախազության փոխանցմամբ` նրանց նկատմամբ կիրառված 200 մլն ՀՀ դրամ գրավը դարձվել է պետության եկամուտ։

Նշենք, որ Արտյոմը ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին է, իսկ Արամ Խաչատրյանները նրա եղբորորդին։

Նշենք նաև, որ Արտյոմ և Արամ Խաչատրյանները գտնվում են հետախուզման մեջ, իսկ խափանման միջոց կալանք ընտրելը գրավի պայմանները չկատարելն է։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image