Միջազգային

Վլադիմիր Սպիվակովն ապաքինվում է․ Սաթի Սպիվակովան լուսանկար է հրապարակել

Վլադիմիր Սպիվակովն ապաքինվում է․ Սաթի Սպիվակովան լուսանկար է հրապարակել

Սաթի Սպիվակովան սոցկայքի իր էջում լուսանկար է հրապարակել ամուսնու՝ աշխարհահռչակ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի հետ, որը արվել է Երեւանում։ Նա գրել է, որ երաժիշտը հիվանդությունից հետո աստիճանաբար ապաքինվում է եւ վերականգնվում։ «Իմ Հայրենիքի կենարար օդը։ Լուսանկարը բոլոր նրանց համար է, ովքեր անհանգստանում են ամուսնուս առողջական վիճակի համար։ Շնորհակալ եմ հարազատ քաղաքիս, այս կախարդական օրվա համար»,- գրել է Սպիվակովան։

Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Վլադիմիր Սպիվակովը հոսպիտալացվել էր պնեւմոնիա ախտորոշմամբ։ Նրա մոտ կար նաեւ բրոնխիտ եւ գերհոգնածություն։ Հունիսի վերջին նրա վիճակը սկսել էր բվարելավել։ Սաթի Սպիվակովան նաեւ հերքել էր լուրերը, թե ամուսինը ինսուլտ է ստացել։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image