Միջազգային

Հանձնարարել է շարունակել հարվածել Ուկրաինային

Հանձնարարել է շարունակել հարվածել Ուկրաինային

Ռուսական զորքերը պետք է շարունակեն «մասշտաբային հարվածներ հասցնել ուկրաինական ռազմաարդյունաբերական համալիրի օբյեկտներին և դրանց գործունեությանը աջակցող ենթակառուցվածքներին», հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գլխավոր շտաբի և ռուսական զորքերի խմբավորումների հրամանատարների հետ հանդիպման ժամանակ։

Ռուսաստանի առաջնորդը նաև նշել է, որ խմբավորումների հրամանատարները պետք է գործեն «ռիթմիկ, ռացիոնալ և հետևողական» և ապահովեն «հատուկ գործողությունների պլանին խիստ համապատասխան տրված խնդիրների կատարումը»։

Պուտինը նշել է «հետագա որոշումներ կայացնելու համար ռազմական գործողությունները հրահրող յուրաքանչյուր կողմի ներգրավվածության մանրակրկիտ վերլուծություն» նախապատրաստելու անհրաժեշտությունը, հավելել է նրա խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ըստ Կրեմլի խոսնակի՝ Պուտինը նաև ընդգծել է՝ որքան շատ Ուկրաինան հարվածի ռուսական ենթակառուցվածքային օբյեկտներին, այնքան ավելի շատ Ռուսաստանը ստիպված կլինի ընդլայնել իր «անվտանգության գոտին»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image