Միջազգային

Պուտինը ջերմ շնորհավորանք է հղել Թրամփին

Պուտինը ջերմ շնորհավորանք է հղել Թրամփին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և նշել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների բարելավման կարևորությունը։

«Ես վստահ եմ, որ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև կառուցողական, հավասար և փոխշահավետ կապերի հաստատումը ծառայում է ոչ միայն մեր ժողովուրդների, այլև ամբողջ համաշխարհային հանրության շահերին», - Կրեմլի մամուլի ծառայությունը մեջբերել է նրա խոսքերը։

Պուտինը նաև նշել է, որ վերջին երկուսուկես դարերը «շատ փառավոր էջեր» են գրել երկու երկրների միջև հարաբերությունների տարեգրքերում։

«Մենք դաշնակիցներ էինք երկու համաշխարհային պատերազմներում, միասին մենք մարդկությանը ազատագրեցինք նացիզմի սարսափներից, ապա կարևոր դեր խաղացինք ժամանակակից աշխարհակարգի հիմքերը դնելու գործում։ Եվ այսօր Ռուսաստանը և Միացյալ Նահանգները՝ որպես երկու խոշորագույն միջուկային տերություններ, հատուկ պատասխանատվություն են կրում համաշխարհային մասշտաբով անվտանգության և կայունության ապահովման համար», - ընդգծել է նա։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image