ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված: Այդ նիստին մասնակցություն կունենամ, և ինչպես ասել եմ՝ կզբաղվեմ: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԵԱՏՄ-ում խնդիրները քննարկելու, լուծելու իր խոստմանը:
«Բայց այսօր էլ ենք զբաղվում, ԵԱՏՄ ինտիտուտները աշխատում են, այսինքն՝ դա սովորական ընթացիկ պրոցես է, և այդ պրոցեսներին կմասնակցենք»,- նշեց նա: