Գյումրու ավագանու անդամ Ռուբեն Մխիթարյանը անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հայտարարություններին և իշխանափոխության թեմային։
Մխիթարյանի կարծիքով՝ վարչապետը հաճախ է նշում, որ իր քաղաքականությամբ չհամաձայնողները կարող են հեղափոխության ճանապարհով հասնել փոփոխությունների։ Ըստ նրա՝ նման հայտարարությունները պայմանավորված են այն հանգամանքով, որ գործող իշխանությունը լավ գիտակցում է Հայաստանի քաղաքական փորձը, որտեղ, նրա գնահատմամբ, անկախության տարիներին ընտրությունների միջոցով իշխանափոխություն տեղի չի ունեցել։
Ավագանու անդամը նաև նշել է, որ վարչապետն ինքն է մատնանշում իշխանափոխության հնարավոր ճանապարհը՝ ակնարկելով հեղափոխական մեխանիզմները։ Մխիթարյանի խոսքով՝ սա այն եզակի հարցերից է, որտեղ դժվար է չհամաձայնել վարչապետի արտահայտած մտքի հետ։
«Նիկոլը անդադար ասում է , որ եթե համաձայն չեք, հեղափոխությո՛ւն արեք, որովհետև արդեն որպես փորձառու իշխանություն գիտի՝ անկախ Հայաստանում ընտրությունների արդյունքներով երբեք իշխանափոխություն չի եղել:
Կա մեկ ճանապարհ, և այդ ճանապարհն էլ ասում է: Ու սա գուցե միակ դեպքն է, երբ դժվար է չհամաձայնելը դրա հետ»,- ասել է նա: