Միջազգային

Պայթյուն եւ հրդեհ բեռնանավի վրա․ կան տուժածներ

Պայթյուն եւ հրդեհ բեռնանավի վրա․ կան տուժածներ

Պայթյուն է որոտացել եւ հրդեհ է բռնկվել բեռնանավի վրա, որը գտնվել է Նյու-Յորքի նավաշինական գործարանում։ Տուժել է 16 մարդ։ Երեքը ծանր վիճակով հոսպիտալացվել են։ Այս մասին հայտնում է CBS-ը, վկայակոչելով քաղաքի հրշեջ դեպարտամենտի փոխանցած տեղեկությունները։ Դեպքը տեղի է ունեցել Սթատեն այլենդ շրջանում։ Նախ բռնկվել է հրդեհ, ապա՝ 50 րոպե անց՝ տեղի է ունեցել պայթյուն։ Վնասվածք է ստացել 13 հրշեջ, շտապ բուժօգնության երկու աշխատակից եւ մեկ անցորդ։ Դեպքի վայրում են արտակարգ ծառայությունների աշխատակիցները։ Սկսվել է հետաքննություն՝ դեպքի պատճառներն ու մանրամասները պարզելու համար։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image