Քաղաքականություն

«Հրապարակ». Ես այստեղ եմ, որ ձեզ պոկեմ ռուսներից

«Հրապարակ». Ես այստեղ եմ, որ ձեզ պոկեմ ռուսներից

Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը երեկ Բաքվից ժամանեց Երեւան: «Ես այսօր այստեղ եմ՝ նաեւ աներկբա հայտարարելու, որ եթե Ռուսաստանը փակի իր շուկան Հայաստանի արտադրանքի համար, Եվրոպական Միությունը կբացի դուռը հայկական ապրանքների արտադրատեսակների համար՝ Եվրոպական Միության 450 միլիոնանոց սպառողների շուկայում։ Մենք ուզում ենք սատարել մեր բարեկամներին, մենք ուզում ենք սատարել խաղաղության պրոցեսին, որն ընթանում է, ինչի համար ցանկանում եմ գնահատանք հայտնել Ձեզ»,- ասել է տիկինը՝ ավելացնելով, որ այդ ներդրումների նպատակով հատկացվել է 200 միլիոն եվրո, որը հետագայում կարող է հասնել մինչեւ 2 մլրդ եվրոյի։

«Սրանք կարեւոր են այս տարածաշրջանում փոխկապակցվածության համար»,- ասել է նա: Մենք ուսումնասիրեցինք ադրբեջանական մամուլը՝ պարզելու, թե ինչպես են ընդունել Ֆոն դեր Լայենին Բաքվում, եւ ինչ խոստումներ է նա տվել այնտեղ: Haqqin.az-ի հրապարակման համաձայն` Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է մի շարք առանցքային ոլորտներում Եվրոպական Միության եւ Ադրբեջանի միջեւ գործընկերությունը խորացնելու ծրագրերի մասին։ «ԵՄ-ն հավատում է Հարավային Կովկասի պայծառ ապագային՝ փոխկապակցված, խաղաղությամբ եւ բարգավաճմամբ։ Մենք ցանկանում ենք օգնել՝ կերտելու այդ ապագան։ Ես այստեղ եմ նաեւ ԵՄ-ի եւ Ադրբեջանի միջեւ գործընկերությունը խորացնելու նպատակով՝ առեւտրից մինչեւ տրանսպորտ, էներգետիկայից մինչեւ տնտեսություն»,- ասել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image