Քիչ առաջ տեղացած հզոր կարկուտը ծանր հարված է հասցրել Շիրակի մարզի հայ-թուրքական սահմանին տեղակայված Հայկաձոր սահմանամերձ համայնքին։
Բնակիչների փոխանցմամբ՝ բնության տարերքը եղել է անսպասելի և արտակարգ ուժգնությամբ, ինչի հետևանքով գրեթե ամբողջությամբ վնասվել ու փչացել է գյուղացիների ամբողջ տարվա բերքը։ Կարկուտը հավասարեցրել է հողին ինչպես հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, այնպես էլ բանջարաբոստանային կուլտուրաներն ու մրգատու այգիները:
Համայնքի բնակիչները հայտնվել են հուսահատ վիճակում, քանի որ սահմանապահ գյուղում գյուղատնտեսությունը նրանց եկամտի և ապրուստի հիմնական միջոցն է։ Այս պահին վնասների նախնական չափն անգամ ահռելի է գնահատվում և բնակչության համար սա կրկնակի ծանր հարված է:
Ակնկալում են, որ պատկան մարմիններն ու մարզպետարանի համապատասխան հանձնաժողովները շուտափույթ կերպով կայցելեն համայնք՝ տեղում արձանագրելու կրած վնասների իրական ծավալները և քննարկելու տուժած գյուղացիներին աջակցություն ցուցաբերելու հրատապ քայլերը:
Տնտեսություն
Ուժեղ կարկուտը մեծ վնաս է հասցրել Շիրակի մարզի Հայկաձոր համայնքին. ամբողջ բերքը ոչնչացվել է
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Հ1-ը վրե՞ժ է լուծում իր նախկին աշխատող...
Հանրային հեռուստաընկերությունում չեն ներել հեռուստահաղորդավար Արտյոմ Կարապետյանի՝ Հ1-ը լքելու եւ Երե...
«Հրապարակ». Վարչապետը չի ուզում, որ հայկական դրոշը...
«Օլիմպավանը չեն բացում, բայց երեխաները պետք է մարզվեն, առաջիկայում մրցաշարեր կան»,- Օլիմպավանի բակու...
«Հրապարակ». «Մուլտի Վելնեսը» մինչեւ 2065 թիվը պայմ...
Կալանքի տակ գտնվող «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ նրա ընտանիքին պատ...
«Հրապարակ»․ Խուլ դժգոհություն մարզպետների շրջանում
Խուլ դժգոհություն է հասունացել մարզպետաց դասում։ Բանն այն է, որ մեկ մարդ է որոշում՝ ով պետք է խորհրդ...
×
❮
❯